Իսրայելը ռազմական օդանավակայան է հրթիռակոծել Սիրիայում. Դամասկոսը սպառնում է պատասխանել![]() 13 հունվարի 2017 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը հրթիռակոծել է սիրիական ՌՕՈւ Մեզե ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Դամասկոսի արվարձանում: Արդյունքում առնվազն 8 պայթյուն է որոտացել, օդանավակայանում հրդեհ է սկսվել: Առնվազն 4 մարդ է զոհվել, հայտնում է dpa գործակալությունը Սիրիայի անվտանգության ուժերում աղբյուրի վրա հղումով: Al-Masdar News-ը հայտնում է, որ ոչնչացվել է զինամթերքի պահեստը, որի հետևանքով էլ պայթյուններ են որոտացել: Սիրիական բանակը զգուշացրել է Իսրայելին, որ հրթիռակոծությանը կարող են հաջորդել պատասխան գործողություններ, հայտնում է Gazeta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Նշվում է, որ հրթիռներն արձակվել են Տիբերիաս լճի շրջանից, որը գտնվում է Իսրայելի հյուսիսում: Ըստ պաշտոնական Դամասկոսի, Իսրայելի գրոհն այդպիսով աջակցել է ահաբեկչական խմբավորումներին, որոնց դեմ է պայքարում Սիրիայի կառավարությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |