ՀՀ պետհամակարգում 2017-ին մոտ 3000 աշխատատեղ է կրճատվելու. Արդեն տնտեսվել է ավելի քան 5 մլրդ դրամ

ՀՀ պետհամակարգում 2017-ին մոտ 3000 աշխատատեղ է կրճատվելու. Արդեն տնտեսվել է ավելի քան 5 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2016-ի փաստացի և 2017-ի աշխատակազմի, ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների ակնկալվող օպտիմալացման արդյունքների հաշվետվությունը:

Ըստ դրա՝ 2016-ի դրությամբ ՀՀ պետական կառավարման համակարգում 22.961 մարդ է աշխատում, իսկ 2017-ին աշխատողների ակնկալվող թիվն է՝ 20.059: Այսինքն, պետհամակարգում 2902 աշխատատեղ է կրճատվելու:

Միայն ՊՈԱԿ-ներում և ՓԲԸ-ներում 17.168 աշխատողից 2017-ին կմնա 14.864 աշխատող:

ՀՀ պետական ապարատի օպտիմիլացման և որոշ գնումների կենտրոնացված կարգով իրականացման արդյունքում 2016-ի վերջին եռամսյակում տնտեսվել է 5 մլրդ 359 մլն դրամ:

Այդ թվում, մոտ 1.4 մլրդ դրամ տնտեսվել է աշխատակազմի օպտիմալացումից, մոտ 2.4 մլրդ դրամ՝ ՊՈԱԿ-ների օպտիմալացումից: ՀՀ 5 մարզում կատարված օպտիմալացման արդյունքում տնտեսվել է մոտ 900 մլն դրամ:

ՀՀ վարճապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ բոլոր գերատեսչություններին հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ փոխելու իրենց կառավարման կառուցվածքը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ գործադիրը պարզեցնում է կառավարումը, ՊՈԱԿ-ներից, ավելորդ կառույցներից ու ԾԻԳ-երից հրաժարվում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---