Մխիթարյան. Եթե Կլոպը չլիներ, ես մի քանի տարի առաջ կարող էի «Լիվերպուլ» տեղափոխվել

Մխիթարյան. Եթե Կլոպը չլիներ, ես մի քանի տարի առաջ կարող էի «Լիվերպուլ» տեղափոխվել

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ մի քանի տարի առաջ «Շախտյորից» «Լիվերպուլ» չի տեղափոխվել Յուրգեն Կլոպի հետ խոսակցության պատճառով, որն այն ժամանակ գլխավորում էր Դորտմունդի «Բորուսիան»:

«Ես 2 կամ 3 անգամ հեռախոսազրույց ունեցա Բրենդան Ռոջերսի հետ, նա ցանկանում էր, որ ես «Լիվերպուլ» տեղափոխվեմ և խաղամ Լուիս Սուարեսի և Սթիվեն Ջերարդի հետ: Մի կողմից ուզում էի համաձայնություն տալ, բայց միևնույն ժամանակ մտածում էի որ ԱՊԼ և Ուկրաինայի առաջնության միջև խզումը շատ մեծ կարող է լինել:

2 շաբաթ անց Կլոպն ընդհատեց իր հանգիստը Դանիայի մոտակա կղզում ինձ հետ Դորտմունդում հանդիպելու համար: Ես գիտեի, որ նա հայտնի է, որպես երիտասարդ ֆուտբոլիստների հետ լավ աշխատող մարզիչ և մեր հանդիպումից հետո, տեղափոխվեցի «Բորուսիա»: Կարծում եմ, որ ճիշտ որոշում կայացրեցի»,-ասել է ՄԽիթարյանը, գրում է Championat.com-ը Daily Mail-ի վրա հղումով:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորթմունդի «Բորուսիայից»: 2015-16 թթ առաջնության ընթացքում նա Բունդեսլիգայում խփել էր 23 գնդակ ու կատարել էր 33 գոլային փոխանցում, դառնալով տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:

2016-ի հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---