Բիշքեկի մոտ թուրքական ինքնաթիռի կործանման նախնական վարկածը հայտնի է

Բիշքեկի մոտ թուրքական ինքնաթիռի կործանման նախնական վարկածը հայտնի է

PanARMENIAN.Net - Հունվարի 16-ի առավոտյան Բիշքեկի արվարձանում վթարի ենթարկված թուրքական Boeing 747-ը, անցնելով թռիչքուղին, դիպել է ցանկապատին, որից հետո ընկել է օդանավակայանից ոչ հեռու գտնվող ամառանոցային թաղամասի վրա: Այդ մասին ասել է Ղրղզստանի Գերագույն խորհրդի տրանսպորտի և հաղորդակցությունների կոմիտեի նախագահ Մարատ Ամանկուլիևը, գրում է ՏԱՍՍ-ը 24.kg-ի վրա հղումով:

«Ըստ նախնական տվյալների, ինքնաթիռը վայրէջքի էր գնում արևելքից դեպի արևմուտք, սակայն, անցնելով թռիչքուղին, դիպել է ցանկապատին և ընկել ամառանոցների վրա: Հրդեհ է բռնկվել, զոհվածների մասին վերջնական տվյալներ դեռ չկան»,-ասել է Ամանկուլիևվը:

Քաղավիացիայի ղեկավարի տեղակալ Բակիտ Ջունուշալիևն իր հերթին հայտարարել է, որ ինքնաթիռն, անցնելով թռիչքուղու վրայով, փորձել է շրջադարձ կատարել: «Թե ինչու է դա արվել, պարզ կլինի միայն հետաքննությունից հետո: Ինչ-ինչ պատճառներով դա չի ստացվել, մենք չգիտենք, թե ինչպես է գործել օդաչուն և ինչ որոշումներ է ընդունել»,-ասել է նա:

Օդանավում անձնակազմի 4 անդամ է եղել և մեկ ուղեկցող:

Բիշքեկի մոտ թուրքական Boeing 747 ինքնաթիռ է կործանվել` ավելի քան 30 մարդ է զոհվել: Բեռնատար ինքնաթիռը կործանվել է հունվարի 16-ի առավոտյան, այն կատարում էր Հոնկոնգ-Բիշքեկ չվերթը: Ըստ Ղրղզստանի իշխանությունների տվյալների, իքնաթիռը վայր է ընկել ամառանոցային ավանի շրջանում, քանդվել է 32 բնակելի տուն:

Ինքնաթիռի կործանման հետևանքով 8 մարդ, այդ թվում 6 երեխա, տեղափոխվել է հիվանդանոց ծանր վնասվածքներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---