Վախճանվել է Լուսին հասած վերջին աստղագնացը

Վախճանվել է Լուսին հասած վերջին աստղագնացը

PanARMENIAN.Net - Աստղագնաց Յուջին Սերնանը, որը Լուսնում վայրէջք կատարած աստղագնացներից վերջինն էր, մահացել է 83 տարեկան հասակում, ասվում է ՆԱՍԱ-ի կայքում, հայտնում է Lenta.ru-ն:

ԱՄՆ ՌԾՈւ նավատորմի կապիտան Յուջին Սերնանը 3 անգամ է տիեզերք գնացել. 1966-ին որպես «Ջեմինի-9Ա» տիեզերանավի երկրորդ օդաչու, 1969-ին` որպես «Ապոլոն-10»-ի անձնակազմի անդամ, իսկ 1972-ին նա գլխավորել է «Ապոլոն-17» առաքելությունը:

Սերնանը եղել է Լուսնի վրա և դարձել է երկրորդ ամերիկացին, որը դուրս է եկել բաց տիեզերք: Կարիերան Սերնանն ավարտել է 1972-ի դեկտեմբերից հետո, երբ մասնակցել է Լուսնի վրա վերջին վայրէջքին:

«Ապոլոն 17»-ը Միացյալ Նահանգների «Ապոլոն» ծրագրի 11-րդ և վերջին արշավախումբն էր։ Տիեզերանավն ուղեծիր դուրս եկավ 1972 թ. դեկտեմբերի 7-ին երեք տիեզերագնացով. հրամանատար՝ Յուջին Սերնան, օդաչուներ՝ Ռոլանդ Էվանս և Հարիսոն Շմիտ: Ապոլոն 17-ն առ այսօր մարդու կողմից ղեկավարվող լուսնի վրա վայրէջք կատարած վերջին տիեզերական թռիչքն է:

1976-ի հուլիսին Յուջին Սերնանն ազատվել է ՌԾՈւ շարքերից 20-ամյա ծառայությունից հետո և ավարտել է աշխատանքը ՆԱՍԱ-ում: Դրանից հետո նա հանդես էր գալիս որպես հեռուստամեկնաբան տիեզերական շաթլների թռիչքների հեռարձակման ժամանակ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---