Կոսովոն մեղադրում է Սերբիային Ղրիմի օրինակով այն «բռնակցելու» մտադրության մեջ17 հունվարի 2017 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին մեղադրել է Սերբիայի կառավարությանը Հյուսիսային Կոսովոյի բռնազավթում նախապատրաստելու մեջ` ՌԴ-ին Ղրիմի միանալու օրինակով: Նախագահ Տաչին հայտարարել է, որ ազգայնական կարգախոսով գնացք Կոսովո ուղարկելու փորձը կոչված էր կտրուկ արձագանք հրահրելու, որը հետո Բելգրադը կկարողանար որպես պատրվակ օգտագործել ռազմական ներխուժման համար, գրում է BBC-ին Reuters-ի վրա հղումով: Հյուսիսային Կոսովոյում մոտ 50.000 սերբ կա, որոնք հրաժարվում են ճանաչել անջատված ինքնավարության անկախությունը: Ավելի վաղ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հայտարարել էր, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում զորքեր ուղարկել Կոսովո սերբերին պաշտպանելու համար: Դա ասվել է մեկ օր անց այն միջադեպից, երբ փորձ արվեց «Կոսովոն դա Սերբիա է» գրությամբ գնացք ուղարկել Բելգրադից Կոսովո: «Սերբիան մտադիր էր օգտագործել ՌԴ տրամադրած այդ գնացքը սկզբից Կոսովոյի հյուսիսային մասը մեկուսացնելու, իսկ հետո… Սերբիային միակցելու համար: Դա Ղրիմի մոդելն է»,-ասել է Կոսովոյի առաջնորդը: Երկաթուղային հաղորդակցությունը Սերբիայի մայրաքաղաքի և անջատված ինքնավարության միջև խզվել է 1998-1999թթ. հակամարտության ժամանակ: Կոսովոյի անկախությունը ճանաչել է ՄԱԿ 110 երկիր, այդ թվում Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Գերմանիան: Սերբիան և ՌԴ-ն չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը: Գնացքը սերբական Ռաշկա ավանում կանգնեցնելու կարգադրություն է տվել Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը: Նա ասել է, որ գնացել է այդ քայլին «պահպանելու համար մարդկանց կյանքն ու ազատությունը և կանխելու համար էլ ավելի մեծ հակամարտությունը` ցույց տալով, որ մենք խաղաղություն ենք ուզում»: Վուչիչը մեղադրել է Կոսովոյի ուժայիններին երկաթուղային պաստառն ականապատելու մեջ: Սերբիայի վարչապետը նաև հայտարարել է, թե Կոսովոյի իշխանությունները մտադիր էին ձերբակալել գնացքի մեքենավարին և նրա ուղևորներին, թեև, ինչպես նա արտահայտվել է, խոսքը «գնացքի մասին է, ոչ թե տանկի: Կոսովոյի ոստիկանությունը հերքել է մեղադրանքները` ասելով, որ պայթուցիկ չի հայտնաբերել: Չնայած խիստ հայտարարություններին, Սերբիայի և Կոսովոյի միջև հակամարտության վերսկսումը քիչ հավանական է: Սերբիան զգալի առաջընթաց է գրանցել ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին: Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորումն այդ գործընթացի կարևոր բաղադրիչն է: Սակայն Բելգրադը ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ Պրիշտինան չի կատարում ամբողջությամբ արդեն առկա պայմանավորվածությունները, այդ թվում տեղաշարժի ազատության մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |