ԱՄՆ Պետդեպը հիշեցրել է խոսքի ազատության մասին` անդրադառնալով Լապշինի գործին18 հունվարի 2017 - 11:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հիշեցնում է խոսքի ազատության պաշտպանության անհրաժեշտության մասին, թեև ԼՂ այցելության համար Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հետ կապված հարցերը պետք է մեկնաբանեն այդ գործի մեջ ներքաշված երկրները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում: «Լավ կլինի, որ կոնկրետ այդ երկրները խոսեն այդ մասին: Սակայն, խոսքի ազատությունը կարևոր է բոլորի համար»,-ասել է նա` պատասխանելով ԱՄՆ վերաբերմունքի մասին Լապշինի արտահանձնման գործին: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ բլոգեր Լապշինի արտահանձնման գործն իրավական ոլորտում է: Հունվարի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան կաշխատի լուծել ԼՂ այցելության համար Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը: Լավրովը նշել է, որ ՌԴ-ն դեմ է լրագրողների կամ այլ անձանց կողմից այս կամ այն տարածքների այցելությունը քրեականացնելուն: Ըստ նրա, Մոսկվան համաձայն չէ այս կամ այն երկրում ձերբակալված ռուսաստանցիների արտահանձնմանը երրորդ երկիր: «Մենք հյուպատոսական շփում ենք ունեցել Լապշինի հետ: Գիտենք, որ նաև Իսրայելի քաղաքացի է: Մենք բոլոր միջոցները կձեռնարկենք այդ իրավիճակը հանգուցալուծելու համար` ՌԴ քաղաքացու իրավունքները հարգելով, որը միաժամանակ Իսրայելի քաղաքացի է»,-ասել է Լավրովը: ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նամակ է հղել Բելառուսի Փաստաբանների հանրապետական կոլեգիայի նախագահ Վիկտոր Չայչիցուին և ՌԴ Փաստաբանների դաշնային պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոյին` Լապշինի հետ կապված իրավիճակը համարելով «հիմնարար ազատությունների և իրավունքների աղաղակող խախտում»:ՀՀ Փաստաբանների պալատում կարծում են, որ Լապշինի արտահանձնումը կարող է նախադեպ դառնալ ԼՂՀ այցելած անձանց հանդեպ ոչ իրավաչափ հետապնդումների համար: Հունվարի 16-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց: Ցույցը կազմակերպվել էր ի պաշտպանություն 2016 թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված Իսրայել Պետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լապշինի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |