Նախկին գլխավոր դատախազը նշանակվել է նախագահի խորհրդական

Նախկին գլխավոր դատախազը նշանակվել է նախագահի խորհրդական

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշանակվել է նախագահի խորհրդական։

«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ՝

Գևորգ Կոստանյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում:

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից Գևորգ Կոստանյանը հրաժարական էր տվել 2016-ի օգոստոսի 4-ին: Նա Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---