Հետազոտություն. Առաջնեկներն ավելի հաճախ են առողջական խնդիրներ ունենում18 հունվարի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Տեխասի համալսարանի աշխատակիցները 25 տարում վերլուծել են մոտ 400.000 նորվեգացիների տվյալներ: Նրանք հայտնաբերել են, որ առաջնեկներն ավելի հաճախ են առողջական խնդիրներ ունենում ընտանիքի մյուս երեխաների համեմատ: Հնարավոր է, պատճառը սթրեսն է, որն ապրում են առաջնեկները` պարտավորված զգալով հաջողության հասնել ուսման մեջ և աշխատանքում, հայտնում է meddaily.ru со-ն The Daily Mail-ի վրա հղումով: Հետազոտողները պարզել են, որ ընտանիքում 5-րդ երեխայի համեմատ առաջնեկները 5%-ով ավելի հաճախ են տառապում արյան բարձր ճնշումից, 7%-ով ավելի հաճախ` ճարպակալումից: Ընտանիքի երկրորդ երեխաների մոտ հիպերտոնիայով հիվանդանալու ռիսկը 3%-ով, ավելորդ քաշ հավաքելու ռիսկը 4%-ով, իսկ ճարպակալման ռիսկը` 2% ցածր է, քան առաջնեկների մոտ: Սակայն, առաջնեկները 0.32 սմ ավելի բարձրահասակ են ընտանիքի յուրաքանչյուր հաջորդ երեխայից: Բացի այդ, առաջնեկներն ավելի հազվադեպ են ծխում ընտանիքի 5-րդ երեխայի համեմատ: Առաջնեկները նաև ավելի հաճախ են լավ գնահատում իրենց ֆիզիկական և հոգեբանական առողջությունը: Եվ նրանք 9% ավելի հաճախ են իրենց երջանիկ համարում ընտանիքի 5-րդ երեխայի համեմատ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |