Երրորդ ծնողի ԴՆԹ-ով երկրորդ երեխան ծնվել է Ուկրաինայում

Երրորդ ծնողի ԴՆԹ-ով երկրորդ երեխան ծնվել է Ուկրաինայում

PanARMENIAN.Net - Համաշխարհային պրակտիկայում երրորդ ծնողի ԴՆԹ-ով երկրորդ երեխան ծնվել է Ուկրաինայում: 34-ամյա մայրը բուժվել է անպտղությունից ավելի քան 10 տարի և արտաարգանդային բեղմնավորման 4 փորձ է արել, սակայն ապարդյուն: Կիևի «Նադիա» կլինիկայի մասնագետները լուծել են նրա խնդիրը նորագույն տեխնոլոգիաների միջոցով, գրում է arnapress.kz-ն:

Տեխնոլոգիան կիրառվում է արտակորպորալ բեղմնավորման դեպքում և ներառում է մոր բեղմնավորված ձվաբջջի միջուկի տեղադրում դոնոր կնոջ ձվաբջջում, որի արդյունքում երեխան վերջինից ստանում է միտոխոնդրիալ ԴՆԹ: Բժիշկները կարծում են, որ այդ մեթոդը թույլ կտա նվազեցնել մուտացիաների և մորից ժառանգական հիվանդությունների փոխանցման ռիսկը, այդ թվում նվազեցնել երեխայի մոտ դիաբետի և խլության զարգացման հավանականությունը:

Չնայած, որ տեխնոլոգիան հավանության է արժանացել Մեծ Բրիտանիայում, 3 ծնողի գենով առաջին երեխան լույս աշխարհ է եկել Մեքսիկայում` 2016-ի գարնանը: Մեքսիկան ընտրվել է, քանի որ հատուկ թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չկար: Առողջ տղայի ծնվելու մասին հայտարարվեց 2016-ի սեպտեմբերին:

Նույն տարվա մայիսին «Նադիա» կլինիկայի մասնագետները հայտարարեցին, որ նրանց հաջողվել է փոխարինել միջուկները Մեծ Բրիտանիայում հավանության արժանացած տեխնոլոգիայով:

Հաստատության ղեկավար Վալերի Զուկինն ասել է, որ դոնորական ձվաբջջի օգնությամբ հղիացած կինը խնդիրներ է ունեցել սաղմի զարգացման վաղ շրջանում: Փոխպատվաստման բժիշկները պատրաստվել են 2 տարի: Արդյունքում նրանք բեղմնավորել են հոր սերմնահեղուկով երկու ձվաբջիջ` մորն ու դոնորինը, հետո հանել են միջուկները դոնորի ձվաբջջից և դրանց փոխարեն տեղադրել են բեղմնավորված մայրական ձվաբջջի միջուկները: Մասնագետները զերծ են մնասցել կանխատեսումներից, քանի որ պետք էր սպասել, մինչև երեխան կծնվի, և հետո միայն հայտարարել հաջողության մասին:

Այժմ հայտնի է, որ բուժումն օգնել է` հունվարին առողջ երեխա է ծնվել: Եվս այդպիսի մի երեխայի ծնունդ է սպասվում մարտին, նրա մայրը 29 տարեկան է: Կլինիկայի տնօրենն ասել է, որ դա կարելի է համարել նոր դարաշրջանի սկիզբ` հնարավոր կլինի ոչ միայն ընտրել սաղմը, այլ նաև «լրամշակել» այն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---