ԻՊ գրոհայինները պայթեցրել են Պալմիրայի հռոմեական ամֆիթատրոնի ճակատային մասը20 հունվարի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները մեծ վնաս են հասցրել սիրիական հինավուրց Պալմիրայի պատմական հուշարձաններին, այդ թվում հայտնի հռոմեական ամֆիթատրոնի շենքին: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն սիրիական պետական Sana գործակալության վրա հղումով: Ինչպես հաստատել է Reuters գործակալությանը Սիրիայի թանգարանների և հնությունների գերատեսչության ղեկավար Մամուն Աբդուլքարիմը, ոչնչացվել է Պալմիրայի ամենահայտնի հուշարձաններից մեկը` հայտնի ճարտարապետական համալիր տետրապիլոնը, ինչպես նաև մ.թ.ա II դարում կառուցված հռոմեական ամֆիթատրոնի ճակատային մասը: Հենց այդ վայրում էր 2016-ի մայիսին համերգով հանդես եկել Մարինյան թատրոնի նվագախումբը Վալերի Գերգիևի ղեկավարությամբ, երբ Պալմիրան ազատագրվել էր իսլամիստներից:
Ծայրահեղականները կրկին գրավեցին հինավուրց Պալմիրան 2016-ի դեկտեմբերին: Սիրիական բանակը, նահանջելուց առաջ, կարողացավ տարհանել բնակչության 80 տոկոսը: Ավելի վաղ ՌԴ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել էր, որ Մոսուլում միջազգային կոալիցիայի գործողությունների պատճառով, որը դուրս է մղում զինյալներին Սիրիայի արևելք, ԻՊ-ն գործնականում անարգել կենդանի ուժ ու զենք է տեղափոխում Պալմիրայի, Դեր Զորի և Թուրքիային սահմանակից Էլ Բաբ քաղաքից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |