Իտալիայում այլրվել է հունգարացի դպրոցականների տեղափոխող ավտոբուսը. 16 զոհ կա21 հունվարի 2017 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Իտալական Վերոնայի մատույցներում վթարի է ենթարկվել և այրվել է հունգարացի դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, գրում է «Վեդոմոստին» ANSA-ի վրա հղումով: Զոհվել է 16 մարդ, 39-ը` վնասվածքներ է ստացել: ՃՏՊ-ի պատճառը ճշտվում է, ստուգվում են բոլոր վարկածները` տեխնիկայի խափանումից մինչև վարորդի վատ ինքնազգացողություն: Վթարը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ: Ավտոբուսում եղել է 55 մարդ, հիմնականում 14-18 տարեկան տղաներ: Դպրոցականները Հունգարիա էին վերադառնում Ֆրանսիայից հյուսիսային Իտալիայի տարածքով: Ավտոբուսը բախվել է էստակադայի հենասյանը և այրվել: Զոհվածների մարմիններն այրվածքների պատճառով դժվար կլինի նույնականացնել: Տուժածներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, նրանց տեղափոխել են Հռոմի և Տրենոյի հիվանդանոցներ: Միլանից Վերոնա է ժամանել Հունգարիայի հյուպատոսը: Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ, ըստ պաշտոնական տվյալների, ավտոբուսում 2 վարորդ է եղել և 54 ուղևոր, ներառյալ մեծահասակներին, որոնք ուղեկցում էին խումբը: Սակայն, կան ենթադրություններ, որ իրականում ավտոբուսի սալոնում ավելի շատ մարդ է եղել: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» |