Վիեննայում ահաբեկչություն է կանխվել. Կասկածյալը ձերբակալվել է

Վիեննայում ահաբեկչություն է կանխվել. Կասկածյալը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Ավստրիայի իրավապահ մարմինների աշխատակիցները երիտասարդի են ձերբակալել Վիեննայում ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկին, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով:

Ըստ նախարարի, կասկածայլաը ձերբակալվել է Վիեննայում` բնակարանում, նա 18 տարեկան է:

Պատասխանելով այն հարցին, թե ուներ արդյոք կասկածյալը «իսլամիստական դրդապատճառներ»` նախարարն ասել է, որ «կան որոշ նշաններ, որոնք պետք է ուսումնասիրել»: «Կա մի կոնտակտ, որը հստակեցված է»,-ասել է նա` մանրամասներին չանդրադառնալով:

Ավելի վաղ, օտարերկրյա հատուկ ծառայությունները զգուշացրել էին Ավստրիայի իշխանություններին հնարավոր հարձակման մասին:

Վիեննայում պատրաստվող գրոհի մասին հայտնի է դարձել հունվարի 20-ին: Այդ են վկայում Krone թերթի աղբյուրները: Նրանց տվյալներով, հարձակումը պետք է կատարվեր հունվարի 15-30-ի սահմանում: Հարձակումը պատրաստում էր ալբանական ծագումով ծայրահեղ իսլամիստների խումբը:

Ինչպես գրում է Krone թերթը տեղական իշխանությունների վրա հղումով, ձերբակալված տղամարդը Ավստրա էր ժամանել հունվարի 20-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---