Թուրքիայի եւ Հյուսիսային Իրաքի սահմանին սպանվել է 3 թուրք զինվորական եւ 5 քուրդ ահաբեկիչ

PanARMENIAN.Net - Իրաքի հետ սահմանին` Թունջելի շրջանում, բախումների արդյունքում սպանվել է 3 թուրք զինվորական եւ Քրդական աշխատանքային կուսակցության (PKK) 5 ահաբեկիչ: Եւս հինգը վիրավորվել են, հաղորդում է ռազմական շրջաններում առկա անանուն աղբյուրը: Նրա խոսքերով, շատ զինվորներ են սպանվել Թուրքիայի ռազմական գործողությունների արդյունքում երկրի արեւելքում եւ հարավ-արեւելքում, որի պատճառով բանակն սկսեց պահանջել, որպեսզի ռազմական գործողություններ իրականացվեն քուրդ անջատողականների դեմ Հյուսիսային Իրաքում: Վերջին խորհրդարանական ընտրություններին հաղթանակ տարած, իշխող AKP կուսակցության կառավարութունը հակառակվում է զինվորականների ճնշմանը Իրաքի դեմ ռազմական գործողություն սկսելու հարցում, հաղորդում է Reuters-ը:



Հյուսիսային Իրաք ներխուժման դեմ են հանդես գալիս նաեւ ԱՄՆ-ն: PKK-ի կայանները տեղակայված են Հյուսիսային Իրաքում 1984 թվականից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---