Մոտ 250.000 մարդ պահանջել է Թրամփից հրապարակել վճարած հարկերի մասին տեղեկությունները

Մոտ 250.000 մարդ պահանջել է Թրամփից հրապարակել վճարած հարկերի մասին տեղեկությունները

PanARMENIAN.Net - 250.000 մարդ է ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված պահանջագիրը` վճարած հարկերի մասին տվյալները հրապարակելու վերաբերյալ: Այն տեղադրվել է վարչակազմի խնդրագրերի և պահանջագրերի համար նախատեսված petitions.whitehouse.gov կայքում:

Պահանջագիրը 250.956 մարդ է ստորագրել:

Պահանջվում է հրապարակել Թրամփի հարկային հայտարարագրերը բոլոր մանրամասներով, որոնք թույլ կտան որոշել` կա արդյոք նախագահի պաշտոնում նրա գործունեության հետ շահերի բախում: Թրամփը նախընտրական շրջանում հրաժարվեց հրապարակել, թե որքան հարկ է վճարում` խախտելով ԱՄՆ նախագահության թեկնածուների բազմամյա ավանդույթը: Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ հարկային ծառայությունը հայտարարագրի աուդիտ է անցկացնում և այն հրապարակելը վաղաժամ է:

Թրամփի քննադատները կասկածում են, որ միլիարդատեր գործարարը բազմաթիվ հարկային արտոնություններից է օգտվել, ինչը թույլ է տվել նրան գործնականում խուսափել դաշնային հարկեր վճարելուց, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թրամփին նաև այլ պահանջներ են ներկայացնում` հրաժարվել բիզնեսից (40.000 ստորագրություն), հրաժարական տալ (400 ստորագրություն):

Սպիտակ տան կողմից քննվելու համար պահանջագիրը պետք է առնվազն 100.000 ձայն հավաքի: Սպիտակ տունը, սակայն, պարտավոր չէ դրանք բավարարել կամ նույնիսկ ուղղակի պատասխանել դրանց:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---