Համացանցում են հայտնվել «Գահերի խաղի» նոր եթերաշրջանի հնարավոր սցենարի հատվածները23 հունվարի 2017 - 23:25 AMT PanARMENIAN.Net - «Ռեդիթ» կայքում տեղադրվել են մեծ մասսայականություն վայելող «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի կարևորագույն մանրամասների նկարագրություններ՝ սցենարից հատվածների տեսքով: Նոր՝ 7-րդ եթերաշրջանի առաջին սերիան ցուցադրվելու է ապրիլի 21-ին HBO-ի եթերում: Հատվածների իսկությունը հաստատել անհնար է, սակայն նկարագվող զարգացումները՝ ելնելով Ջորջ Մարթինի գրքի ու սերիալի նախորդող զարգացումներից և նախկինում հաստատված արտահոսքերից, խիստ հավանական են թվում: Ուշադրություն. Նկարագրությունը պարունակում է հնարավոր սփոյլերներ դեռևս լույս չտեսած եթերաշրջանից Դայներիսն ու Ջոն Սնոուն հանդիպում են ու դաշինք կազմում: Արյա և Սանսա Սթարքերը վերջապես միավորվում են: Արյան շարունակում է վրեժ լուծել հոր մարդասպաններից: Նա կորոտում է Ֆրայերին՝ հագնելով իրենց հայր, 6-րդ եթերաշրջանում սպանած Ուոլդերի դիմակը: Տիրիոն Լանիսթերն ու Սերսեա Լանիսթերը հանդիպում են առաջին անգամ Տիրիոնի՝ Թագավորական նավահանգստից փախչելուց հետո: Tyrion and Cersei meet for the first time since she put a bounty on his head for murdering their father. Սանսան մահապատժի է ենթարկում Պեթիր Բեյլիշին: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |