Անկարան մտադիր չէ Էլ Բաբը փոխանցել Սիրիային

Անկարան մտադիր չէ Էլ Բաբը փոխանցել Սիրիային

PanARMENIAN.Net - Անկարան մտադիր չէ Էլ Բաբ քաղաքը հանձնել սիրիացի զինվորականներին «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, հայտնում է Lenta.ru-ն Anadolu գործակալության վրա հղումով:

Էլ Բաբը գտնվում է Սիրիայի սահմանից 25 կմ հեռավորության վրա: Այժմ քաղաքը շրջափակված է, թուրքական զորքերը փակել են քաղաքը Հալեպի հետ կապող ճանապարհը:

«Թուրքիան հենց սկզբից հայտարարել էր, որ «Եփրատի վահանը» գործողության շրջանակում հստակ նպատակ է դրվում ապահովել երկրի ազգային անվտանգությունը: Մենք ձգտում ենք պաշտպանել Թուրքիայի սահմանները և կանխել սպառնալիքները հարավային ուղղությունից»,-հայտնում է Lenta.ru-ն:

Քուրթուլմուշը նաև բողոքել է ԱՄՆ կողմից աջակցության բացակայությունից: «Ցավոք, միջազգային կոալիցիան պատշաճ աջակցություն չի ցուցաբերել գործողության ընթացքին: Գաղտնիք չէ, որ Թուրքիան աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից»,-ասել է փոխվարչապետը: Նա նշել,է, որ Օբամայի վարչակազմը սիրիական հակամարտության կարգավորման ծրագիր չուներ, սակայն, հույս է հայտնել, որ Թրամփը կաջակցի:

Մարտերն Էլ Բաբի մատույցներում սկսվել են 5 ամիս առաջ: Թուրքական բանակին և Սիրիայի ազատ բանակից իրենց աջակիցներին չի հաջողվել վերցնել քաղաքը` չնայած ԻՊ մեծ կորուստներին: Ըստ Թուրքիայի գլխավոր կենտրոնակայանի, ԻՊ-ն արդեն 500 զինյալ է կորցրել: Իրենց կորուստները թուրքերը ներկայացրել են որպես 19 զինծառայող, իսկ Սիրիայի ազատ բանակի կորուստների մասին տվյալներ չկան: ԻՊ-ն իր հերթին հայտարարել է թուրքական 10 տանկ խոցելու մասին:

Թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016-ի օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում:

Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---