Կնկարահանվի «Մանչուկի և Կարլսոնի» շարունակությունը

Կնկարահանվի «Մանչուկի և Կարլսոնի» շարունակությունը

PanARMENIAN.Net - ՌԴ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան բանակցում է հայտնի շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի ժառանգների հետ «Մանչուկի և Կարլսոնի» անիմացիոն շարունակությունը նկարահանելու շուրջ:

«Բանակցություններն ընթանում են, դրանք սկսվել են դեռ 2013-ին: Նախաձեռնությունը համատեղ է, քանի որ բոլորի կողմից սիրված կերպարը պատշաճ է գնահատվել գրողի ժառանգների կողմից և նրանք առաջարկել են զարգացնել Մանչուկի մասին պատմությունը, իսկ ստուդիան ընդառաջել է: Ինչպես ցանկացած համատեղ նախագծում, այստեղ ևս կան բազում իրավաբանական նրբություններ, որոնք լուծում են պահանջում: Բացի այդ, դեռ հայտնի չէ համատեղ նախագծի վերջնական ձևաչափը` մենք սերիալ ենք առաջարկում»,-ասել է ստուդիայի պրոդյուսեր Նիկոլայ Մակովսկին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռեժիսոր Բորիս Ստեպանցևի «Մանչուկն ու Կարլսոնը» մուլտֆիլմը թողարկվել է 1968-ին: Իսկ երկու տարի անց նկարահանվել է երկրորդ մասը` «Կարլսոնը վերադարձել է»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---