Հայաստանի ֆուտզալի հավաքականը ջախջախել է Էստոնիային ու գլխավորել խմբային աղյուսակը

Հայաստանի ֆուտզալի հավաքականը ջախջախել է Էստոնիային ու գլխավորել խմբային աղյուսակը

PanARMENIAN.Net - Ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման C խմբի առաջին փուլում հունվարի 26-ին Հայաստանի հավաքականը ջախջախել է Էստոնիային 5-1 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակ են դարձել Սարո Գալստյանը, Անդրանիկ Կարապետյանը, Սարգիս Նասիբյանը, Գարեգին Մաշումյանը, Սարո Մարդանյանը:

Հունվարի 26-ին Հայաստանի հավաքականն իր առաջին խաղում 5:3 հաշվով հաղթել էր Գերմանիայի հավաքականին: Հայաստանը գլխավորել է խմբային աղյուսակը:

Հունվարի 26-ից 29-ը ընթանում են 2018 թ. ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի հանդիպումները: Հայաստանի հաջորդ մրցակիցն է Լատվիայի հավաքականը:

Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի միայն խմբի հաղթողը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---