Թրամփը կասեցրել է փախստականների ընդունումը և խստացրել ԱՄՆ մուտքի կանոնները

Թրամփը կասեցրել է փախստականների ընդունումը և խստացրել ԱՄՆ մուտքի կանոնները

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Պենտագոնում հրամանագրի ստորագրման արարողության ժամանակ Թրամփը հայտարարել է, որ այսուհետ փախստականների ընտրությունը «էքստրեմալ է» լինելու, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Դա կպաշտպանի երկիրը օտարերկրացի ահաբեկիչներից»,-հայտարարել է Թրամփը:

Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ որպես փախստականներ հակասում է ԱՄՆ շահերին: «Ես սառեցնում եմ սիրիացի փախստականների մուտքը մինչ այն ժամկետը, երբ կորոշեմ, որ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք թույլ կտան ընդունել նրանց»,-աասվում է Թրամփի հրամանագրում:

Սակայն Թրամփի հրամանագրում սողանցք կա փախստականների քանակի ավելացման համար` դիմումները քննելիս նախապատվությունը կտրվի կրոնական փոքրամասնություններին, որոնք հետապնդումների են ենթարկվում: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է օգնել սիրիացի քրիստոնյաներին:

Թրամփը թույլ է տվել ընթացիկ ֆինանասական տարում, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, ընդամենը 50.000 փախստական ընդունել:

Ըստ Պետդեպի, 2016-ի հոկտեմբերից ԱՄՆ-ն արդեն մոտ 30.000 փախստական ընդունել է, ուստի մինչ ֆինանսական տարվա ավարտը, կկարողանա ընդունել ընդամենը 20.000 փախստական: Օբամայի վարչակազմը ծրագրում էր 2017-ին մոտ 110.000 փախստական ընդունել ամբողջ աշխարհից:

Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը,

Սենատում ԱՄՆ Դեմոկտրական կուսակցության փոքրամասնության առաջնորդ Չարլզ Շումերը դատապարտել է նախագահ Թրամփի որոշումը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---