«Միսս տիեզերք» տիտղոսը նվաճել է Ֆրանսիայի ներկայացուցիչը![]() 30 հունվարի 2017 - 12:18 AMT PanARMENIAN.Net - «Միսս տիեզերք» տիտղոսը նվաճել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Իրիս Միտենարը: Նրանից բացի, առաջին եռյակում են Հաիթիի և Կոլումբիայի ներկայացուցիչներ 25-ամյա Ռաքել Պելիսյեն և 23-ամյա Անդրեա Թովարը: «Ֆրանսիայի միսսը» 23 տարեկան է, մտադիր է վիրահատող ատամնաբույժ դառնալ: Նա պատմել է, որ սիրում է էքստրեմալ մարզաձևեր, այդ թվում թռիչքներ պարաշյուտով, բանջ-ջամփինգ: Մինչ օրս ֆրանսուհին միայն մեկ անգամ էր արժանացել «Միսս Տիեզերք» տիտղոսին` 1953-ին: Մրցույթը կազմակերպվել էր Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հունվարի 30-ին: «Միսս տիեզերքն» ամենամյա մրցույթ է, որին մասնակցում են ազգային մրցույթներում հաղթած ներկայացուցիչները: Հաղթողի մետ մեկամյա պայմանագիր է կնքվում, որից հետո նա շրջում է տարբեր երկրներով գովազդային նպատակներով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |