Վրաստանը հնարավոր է համարում ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը![]() 30 հունվարի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին: Ըստ նրա, այդ հարցը կարող է հայտնվել օրակարգում, գրում է «Իզվեստիա» թերթը: 2017-ի փետրվարի սկզբին Պրահայում տեղի կունենա Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հանդիպումը: Ըստ Վրաստանի ներկայացուցչի, Թբիլիսին պատրաստ է շարունակել երկխոսությունը գործնական հարցերի շուրջ, ինչպես նաև ժնևյան միջազգային բանավեճերը: Նա նաև նշել է, որ վրացական կողմն «ունի քաղաքական կամք և պատրաստակամություն»: Գրիգորի Կարասինն ասել է, որ ողջունում է ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատրաստակամությունը: Նա նշել է, որ ՌԴ կողմից այդ հարցում խոչընդոտներ չկան: Ուստի, ըստ Կարասինի, «դրական փոփոխությունների ժամկետներն« այդ հարցում «կախված են բացառապես Թբիլիսիից»: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև ասել է, որ կողմերը ջանքեր են գործադրում կարգավորելու համար երկկողմ հարաբերություններն «այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է նաև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում»: Օրինակ, տրանսպորտում, հումանիտար շփումներում, մշակույթի ոլորտում: Ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008թ. օգոստոսյան 5-օրյա պատերազմից հետո մի կողմից Վրաստանի և մյուս կողմից Հարավային Օսեթիայի, Աբխազիայի ու ՌԴ միջև: Օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Սեպտեմբերի 2-ին Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, արգելակվեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը: Երկխոսությունը ՌԴ և Վրաստանի միջև վարում են Վրաստանի նախագահի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գխով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |