Կարեն Խաչանովը` Ռուսաստանի առաջին ռակետ

Կարեն Խաչանովը` Ռուսաստանի առաջին ռակետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիտ Կարեն Խաչանովը դարձել է Ռուսաստանի առաջին ռակետը, հայտնում է sportbox.ru-ն:

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) նորացված վարկանիշում, որը հրապարակվել է հունվարի 30-ին, 20-ամյա թենիսիստը զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը` առաջ անցնելով ՌԴ-ն ներկայացնող մյուս մարզիկներից:

Ռուսաստանցի լավագույն թենիսիստների վարկանիշում 55-րդ հորիզոնականում է Անդրեյ Կուզնեցովը, 63-րդն է Դանիիլ Մեդվեդևը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---