Սիրիայի սահմանադրության ՌԴ նախագիծը Ասադի նախագահության 19 տարվա հնարավորություն է ենթադրում 1 փետրվարի 2017 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի սահմանադրության նախագիծը, որն առաջարկել է ռուսական կողմն Աստանայում կայացած միջսիրիական բանակցությունների ժամանակ, ենթադրում է առավելագույնը 19 տարվա նախագահություն Բաշար Ասադի համար: Ըստ 49-րդ հոդվածի, նախագահն ընտրվում է Սիրիայի քաղաքացիների կողմից 7 տարի ժամկետով, նույն անձը չի կարող նախագահ լինել երկու անգամից ավելի: 82-րդ հոդվածում ասվում է, որ գործող նախագահի լիազորությունների ժամկետը սպառվում է նախագահի պաշտոնում վերջինիս երդմնակալությունից հաշված 7 տարի անց: «Նա իրավունք ունի կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում: Լիազորությունների ժամկետի վերաբերյալ նորմերը կիրառվում են նրա հանդեպ հաջորդ նախագահական ընտրություններից սկսած»,-ասվում է ռուսական նախագծում, որը հրապարակել է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի ընդդիմությունը հաշվի կառնի բոլոր օգտակար առաջարկները երկրի ապագա սահմանադրության վերաբերյալ, սակայն վերջնական տարբերակը կմշակվի` ելնելով Սիրիայի ժողովրդի շահերից: Այդ մասին հայտարարել է «Հանուն փոփոխությունների և ազատագրման ժողովրդական ճակատի» առաջնորդ, սիրիական ընդդիմության «մոսկովյան խմբի» ներկայացուցիչ Քադրի Ջամիլը: Բաշար Ասադը նախագահ է հաստատվել 2000 և 2007թթ., իսկ 2014-ի հունիսի 3-ին նախագահ է վերընտրվել առաջին այլընտրանքային ընտրություններում` հավաքելով ձայների 88.7 %-ով: 2014-ի ընտրություններն անցել են քաղաքացիական պատերազմի պայմաններում և բոյկոտվել են ընդդիմության կողմից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |