Բաքվում 4 ահաբեկչի են սպանել, մեկին` ձերբակալել 1 փետրվարի 2017 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Բաքվում 4 ծայրահեղական է սպանվել, որոնք հարում էին երկրից դուրս գործող ահաբեկչական կազմակերպություններին, գրում է Lenat.ru-ն Ադրբեջանի անվտանգության ծառայության վրա հղումով: «Հունվարի 31-ին առանձնակի ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալության հատուկ գործողության ժամանակ տեղում գնդակահարվել են հանրապետության քաղաքացիներ Ուլուբեկովը, Աբու Խավսա մականունով, Դեմիրորը, Աբդուլղարիբ մականունով, Ալամամեդովը և, Աբդուլլահ մականունով Մամեդովը: Ահաբեկիչներից մեկը` Սադիխովը, Աբդուլհալիդ մականունով, ձերբակալվել է»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ծայրահեղականները փորձել են դիմադրել իրավապահներին` կրակ բացելով ատրճանակներից և ինքնաձիգերից: 2016-ի դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի հատուկ ծառայություններն ահաբեկչական գործողություն են կանխել: Հանցագործը նույնպես դիմադրել էր և փորձել էր պայթեցնել մահապարտի գոտին: Նա ևս գնդակահարվել է տեղում անվտանգության ուժերի կողմից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |