ԱՄՆ-ն առաջին անգամ դեմ է արտահայտվել Իսրայելի կողմից ավանների կառուցմանը 3 փետրվարի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն առաջին անգամ հայտարարել է, որ Իսրայելի կողմից նոր ավանների կառուցումը գրավյալ տարածքներում կարող է խանգարել խաղաղության հաստատմանը: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ հարցում վերջնական կարծիք կկազմի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը: «Մենք չենք կարծում, որ ավանների գոյությունը խոչընդոտում է խաղաղությանը, սակայն, նոր բնակավայրերի կառուցումը կամ եղածների ընդլայնումը կարող է օգտակար չլինել նպատակին հասնելու համար»,-ասվում է փաստաթղթում, գրում է dw.com-ը: Թրամփի և Նեթանյահուի հանդիպումը կայանալու է փետրվարի 15-ին: Հունվարի ավարտին Իսրայելի կառավարությունն արդեն 3 անգամ հավանություն է տվել ավանների կառուցմանն Արևելյան Երուսաղեմում` ավելի քան 500 միավոր, և Հորդանանի Արևմտյան ափին` 2500 և 3000 տուն: 2016-ի ավարտին կառուցման նախագիծը ժամանակավորպես սառեցվել էր մինչ ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությունը: ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով պահանջվում է Իսրայելից դադարեցնել ավանների կառուցումը պաղեստինյան տարածքներում, այդ թվում Արևելյան Երուսաղեմում: Չնայած Իսրայելի բազում հորդորներին, ԱՄՆ-ն, հակառակ իր վարքագծի, ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ, վետո չդրեց և նախագիծն ընդունվեց: Բանաձևը, որը սկզբից առաջարկել էր Եգիպտոսը, իսկ հետո հանել քվեարկությունից, կրկին քվեարկության դրվեց ՄԱԿ ԱԽ-ում Սենեգալի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի և Վենեսուելայի կողմից: Նեթանյահուն նաև կարգադրել է ԱԳՆ-ին մեկ ամսվա ընթացքում վերանայել Իսրայելի հարաբերությունները ՄԱԿ հետ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության վարույթով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է Ֆուտբոլային մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 51 հանդիպում ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն |