Ֆրանսիայի վարչապետ. Հարձակումը Լուվրի մոտ պարեկող զինվորականների վրա ահաբեկչություն էր

Ֆրանսիայի վարչապետ. Հարձակումը Լուվրի մոտ պարեկող զինվորականների վրա ահաբեկչություն էր

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնյովը ահաբեկչություն է որակել Լուվրի մոտ պարեկող զինվորականների վրա հարձակումը:

Փետրվարի 3-ի առավոտյան մաչետեով զինված անհայտ անձը, «Ալլահ Աքբար» բղավելով, հարձակվել է Լուվրի մոտ պարեկային ծառայություն իրականացնող զինվորականների վրա: Ի պատասխան զինվորականները կրակ են բացել: Հարձակվողը վիրավորում է ստացել որովայնի շրջանում և հոսպիտալացվել է: Թեթև վիրավորումներ է ստացել նաև զինծառայողներից մեկը:

«Հարձակման է ենթարկվել զինվորականը, որը կատարում էր իր պարտականությունները: Ակնհայտ է, որ հարձակումն ահաբեկչական բնույթի էր: Հարկավոր է զգույշ լինել, բայց ես ունեմ այդ տեղեկությունը»,-ասել է Կազնյովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Փարիզի ոստիկանապետ Մշել Կադոն ևս հայտարարել էր, որ հարձակվողի բացականչությունները հուշում են, որ նա ահաբեկչական գործողություն էր ծրագրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---