«Գահերի խաղի» հեղինակը կգրի սագայի շարունակությունը 6 փետրվարի 2017 - 13:14 AMT PanARMENIAN.Net - «Սառույցի և կրակի երգը» ֆենտեզի պատումի հեղինակ Ջորջ Մարտինը, որի հիման վրա նկարահանվել է «Գահերի խաղը» սիրված սերիալը, որոշել է ուրախացնել իր երկրպագուներին: 2017-ի հոկտեմբերին լույս կտեսնի Մարտինի նոր պատմվածքը, որը սառույցի և կրակի աշխարհի մասին է: Ֆենտեզի հավաքածուն կոչվելու է «Թրերի գիրքը», որտեղ կհրապարակվեն տարբեր հեղինակների կարճ գրական երկերը, որոնց թվում կլինի նաև Մարտինի «Վիշապի որդիները» պատմվածքը: Նոր պատմությունը պրիքվել կլինի, որը կհամալրի գրքերի և սերիալի ընդհանուր պատկերը: «Վիշապի որդիները» էականորեն կտարբերվի սագայի մյուս վեպերից: Այս պատմվածքը Թարգարիենների II և III սերնդի արքաների` Էյնիս Առաջինի և Մեյգորի Առաջին Դաժանի կառավարման մասին է, գրում է comandir.com-ը: Սագայի երկրպագուներին վաղուց է հայտնի, որ Մարտինը մի քանի տարի շարունակ գրում է վիպաշարի նոր` «Ձմռան քամիները» վեպը: Այդ գիրքը նախավերջինը կլինի, քանի որ «Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանը կցուցադրվի արդեն ամռանը: «Ձմռան քամիները» սպասված գիրք է, Մարտինը խոստացել է հրատարակել այն մինչև 2017-ի ավարտը, եթե արտակարգ իրավիճակներ չառաջանան: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |