ՀՀ-ն կարող է վերացնել ԵՏՄ-ից ընկերություններին տրվող պետպատվերի արտոնությունները

ՀՀ-ն կարող է վերացնել ԵՏՄ-ից ընկերություններին տրվող պետպատվերի արտոնությունները

PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է վերացնել Եվրասիական Տնտեսական միության անդամ երկրներից ընկերություններին պետպատվերի կազմակերպման ժամանակ տրվող արտոնությունները:

Ինչպես հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, հարցը կարող է քննարկվել ու հավանության արժանանալ կառավարության մոտակա նիստի ընթացքում:

Ինչպես հայտնում է «Սպուտնիկ-Արմենիան», նախարարը նշել է, որ ռուսական ընկերությունները մասնակցում են ՀՀ պետպատվերին, հայկականները ռուսաստանյանին՝ ոչ: Պատճառն այն է, որ ՌԴ-ում ընկերությունից պետպատվերին մասնակցելու համար պահանջում են ցույց տալ որոշակի ծավալի ապրանքաշրջանառություն:

Հայկական ընկերությունները՝ շուկայի փոքր ծավալի պատճառով, նման ապրանքաշրջանառություն չունեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---