2014-ի մայիսին վիրավորված զինծառայողը կբուժվի ՌԴ-ում

2014-ի մայիսին վիրավորված զինծառայողը կբուժվի ՌԴ-ում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրվարի 9-ին կայանալիք նիստում քննարկելու է 2014 թվականի մայիսին հրազենային վիրավորում ստացած զինծառայող Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու համար գումար հատկացնելու հարցը:

Կառավարության նիստի օրակարգի համաձայն, այդ նպատակով նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 1.3 միլիոն դրամ, որն էլ հետագայում կփոխանցվի զինծառայողի անձնական հաշվին:

Ռուզվելտ Թորոսյանը վիրավորվել է 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը հետ մղելիս:Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար Ռուզվելտ Թորոսյանը պարգևատրվել է ՊՆ «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---