Թրամփ. Թուրքիան ԱՄՆ ռազմավարական գործընկերն է ու դաշնակիցը

Թրամփ. Թուրքիան ԱՄՆ ռազմավարական գործընկերն է ու դաշնակիցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարն ու երկկողմ հարաբերությունները, հայտնում է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Զրույցը տևել է 45 րոպե: «Նախագահ Թրամփը խոսել է Էրդողանի հետ ԱՄՆ և Թուրքիայի վաղեմի ու սերտ հարաբերությունների և ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարին հավատարմության մասին»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախագահ Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն սատարում է Թուրքիային որպես իր ռազմավարական գործընկեր ու ՆԱՏՕ-ի գծով դաշնակից: Նա ողջունել է Թուրքիայի ավանդը ԻՊ դեմ պայքարում:

Հունվարի վերջում Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է հանդիպել Թրամփի հետ` առողջացնելու համար թուրք-ամերիկայն հարաբերությունները: Նա նշել էր, որ մտադիր է քննարկել նրա հետ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցը, որին Անկարան պատասխանատու է համարում 2016-ի հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---