Պեսկով. Լապշինի պաշտպանության համար ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները

Պեսկով. Լապշինի պաշտպանության համար ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները

PanARMENIAN.Net - Բաքու արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով բանակցություններ չեն ընթանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

«Բանակցություններ չեն ընթանում, սակայն ձեռնարկվում են բոլոր հնարավոր իրավաբանական միջոցները Լապշինի պաշտպանության համար», - ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Պեսկովը հիշեցրել է, որ բլոգերը մի քանի քաղաքացիություն ունի, այդ թվում ՌԴ քաղաքացիություն: «Մեզ համար նա մեր երկրի քաղաքացի է: Մենք շարունակում ենք պաշտպանել նրա շահերը օրինական կարգով», - ասել է նա:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---