Շոտլանդիայի խորհրդարանը դեմ է քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն 8 փետրվարի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Բրիտանիայի կառավարության կողմից մշակված օրինագծին: 124 պատգամավորներից 90-ը դեմ է քվեարկել օրենքին, որով վարչապետ Թերեզա Մեյը լիազորություններ կստանա սկսելու Brexit-ի ընթացակարգը: Նախաձեռնությունը Շոտլանդիայի կառավարությանն էր, թեև այն չունի իրավական ուժ, գրում է Deutsche Welle-ն: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն փետրվարի 2-ին առաջն ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ից երկրի դուրս գալու կարգի վերաբերյալ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրառման մեկնարկին:Խորհրդարանում երկօրյա բանավեճերից հետո օրինագծի օգտին 498 պատգամավոր է քվեարկել, դեմ` 114-ը: Դեմ է քվեարկել Շոտլանդիայի ազգային կուսակցությունը և ազատական դեմոկրատները, ինչպես նաև 47 լեյբորիստ պատգամավոր և 1 պահպանողական: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը փետրվարի 8-ին պետք է վերջնական հավանություն տա օրինագծին, որից հետո այն կփոխանցվի Լորդերի պալատ, որտեղ կքննարկվի մարտի 7-ին: Մինչդեռ, ինչպես վկայում են սոցհարցումների արդյունքները, Շոտլանդիայում աճում է Մեծ Բրիտանիայից անջատվելու կողմնակիցների թիվը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 9-ին կկիրառի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով կմեկնարկի Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) 2-ամյա գործընթացը: 2016-ի հունիսին հանրաքվեի ժամանակ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը` 51,9%-ը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |