Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերն Էլ Բաբի կենտրոնում են

Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերն Էլ Բաբի կենտրոնում են

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը սիրիական Էլ Բաբի կենտրոնում են և որ մոտ ապագայում սպասվում է քաղաքի ամբողջական ազատագրումն ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայիններից:

«Ալ Բաբն այժմ շրջապատված է բոլոր կողմերից…Մեր ուժերը մտել են քաղաքի կենտրոն»,-հայտարարել է Էրդողանը: Նա հավելել է, որ ամբողջ քաղաքում դաշնային ուժերի վերահսկողության հաստատումը «միայն ժամանակի հարց է», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Էրդողանի, Սիրիայում թուրքական զորքերի վերջնական նպատակը ոչ միայն Էլ Բաբի ազատագրումն է, այլ նաև սահմանակից շրջանի, այդ թվում Ռաքքայի, ազատագրումը ջիհադականներից:

«Վերջնական նպատակը 5000 քկմ տարածքի ազատագրումն է»,-ասել է Էրդողանը: Նա հավելել է, որ կրկին քննարկել է դա ՌԴ և ԱՄՆ հետ, ինչպես նաև, որ Թուրքիան պատրաստ է ենթակառուցվածքային աշխատանքներ անցկացնել այդ շրջանում` կանխելու համար արտագաղթը Սիրիայից և խթանել Թուրքիա փախածների վերադարձը Սիրիա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական զորքերն ու նրանց դաշնակից ուժերը փակել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների նահանջի վերջին ճանապարհն Էլ Բաբ քաղաքից, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ:

Սիրիական բանակը գրոհում է Էլ Բաբն արևմուտքից և հարավից: Միևնույն ժամանակ թուրքական զորքերը և նրա դաշնակից խմբավորումները «Եփրատի վահան» կոսալիցիայից մարտեր են վարում քաղաքի հյուսիսային և արևելյան մատույցներում:

ԻՊ բոլոր գրոհայինները շրջափակված են, սակայն թուրքամետ ուժերն ու սիրիական բանակը չեն համակարգում իրենց գործողությունները: Դամասկոսը թուրքական բանակի ներկայությունը երկրում պաշտոնապես համարում է Սիրիայի ինքնիշխանության խախտում և ագրեսիա:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---