Ռուսաստանի վարչապետ դարձավ Վիկտոր Զուբկովը14 սեպտեմբերի 2007 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Վիկտոր Զուբկովը դարձավ Ռուսաստանի նոր վարչապետը: Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Զուբկովին այդ պաշտոնում նշանակելու մասին: Դրանից առաջ նրա թեկնածությունը հաստատվեց Պետդումայի պատգամավորների կողմից: Կողմ է քվեարկել 381 պատգամավոր: Այս արդյունքը գերազանցում է նույնիսկ երեք տարվա վաղեմության քվեարկության արդյունքները Զուբկովի նախորդի` Միխաիլ Ֆրադկովի թեկնածության վերաբերյալ: Այն ժամանակ նրա օգտին 29 պատգամավոր պակաս քվեարկեց: Այսօր Զուբկովը հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ գործակալություն ստեղծելու անհրաժեշտության մասին, խոստացել է նվազեցնել հարկերը, որպես ռազմավարական նպատակ նշել է ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացումը: Նա նաեւ հայտարարել է, որ կառավարությունում հասունացել են փոփոխությունները եւ կաբինետի կառուցվածքը կվերափոխվի, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |