ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել Կոնգրեսին չընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը15 սեպտեմբերի 2007 - 16:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի կողմից 1915 թվականի հայերի ողբերգության դատապարտումը վիճելի հարց է, ամբողջ հարցը նրանում է, որպեսզի թեթեւացնեն բոլոր շահագրգիռ կողմերի հաշտեցումը միմյանց եւ իրենց հիվանդագին եւ միմյանց բաժանող անցյալի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բերնսը ելույթ ունենալով ԱՄՆ Պետդեպարտամենտում «Ամերիկա-թուրքական հարաբերությունների ապագան» զեկույցով: Նրա խոսքերով, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունումը «կարող է նվազեցնել Թուրքիայում մարդկանց թիվը, ովքեր հանդես են գալիս այդ ահավոր իրադարձությունների հարցով հաշտության եւ երկխոսության օգտին»: «Մենք կոչ ենք անում Կոնգրեսին չընդունել այդ բանաձեւը: Միեւնույն ժամանակ, մենք կոչ ենք անում Թուրքիային բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ եւ բացել սահմանը: Դրանք այն քայլերն են, որոնք կօգնեն Կովկասում խաղաղության, բարգավաճման եւ համագործակցության հաստատմանը: Այսօր, երբ Թուրքիայում իշխող կուսակցությունը` AKP-ն, նորից հաղթանակ է տարել, Անկարայի համար ժամանակն է քայլ անել դեպի Հայաստան: Եւ մենք հուսով ենք, որ Հայաստանը նույն ձեւի պատասխան կտա: Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ավելի քան հիսուն տարվա դաշնակցային բարեկամություն ունեն: Մենք այժմ կանգնած ենք թուրքական քաղաքականությանում նոր դարաշրջանի նախաշեմին, որը շանս է ընձեռում վերականգնելու թուրք-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը»,- ընդգծել Բերնսը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |