Կառավարությունը Երևանի ու «Զվարթնոցի» միջև հասարակական տրանսպորտի համար ներդրող է փնտրում

Կառավարությունը Երևանի ու «Զվարթնոցի» միջև հասարակական տրանսպորտի համար ներդրող է փնտրում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը ներդրողներ է փնտրում Երևանի ու «Զվարթնոց» օդանավակայանի միջև հասարակական տրանսպորտ գործարկելու համար:

Համապատասխան ծրագիրը տեղադրված է ներդրումներ ներգրավելուն կոչված investmentsprojects.am կայքում:

Ծրագրի նկարագրությունում ներկայացված է օդանավակայանը մայրաքաղաքին կապելու մի քանի տարբերակ: Մետրոյի «Չարբախ» կայարանից մինչև օդանավակայան մետրոյի գծի կառուցում (մոտավոր արժեքը՝ $951.4 մլն), «Երիտասարդական» մետրոյից մինչև Մալաթիա-Սեբաստիա ու «Զվարթնոց» մետրոյի կառուցում ($1.769 մլրդ), 2 երկաթգծային կապուղու նախագիծ (Դավիթաշեն-Մալաթիա-Սեբաստիա-օդանավակայան՝ $302 մլն արժեքով կամ «Սասունցի Դավիթ» կայարանից օդանավակայան՝ $77 մլն արժեքով), և $0.5 մլն արժեքով ավտոբուսային ցանցի գործարկում:

Նշվում է, որ 2015 թվականին օդանավակայանն ունեցել է մոտ 1.9 մլն ուղևորահոսք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---