ԱՄՆ փոխնախագահը խոստացել է «պատասխանատվության կանչել ՌԴ-ին»

ԱՄՆ փոխնախագահը խոստացել է «պատասխանատվության կանչել ՌԴ-ին»

PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, ելույթ ունենալով Մյունխենի խորհրդաժողովում, փորձել է ցրել եվրոպացիների մտավախությունները կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման հետ ՆԱՏՕ-ի և ՌԴ հարցում:

«ԱՄՆ-ն վճռականորեն կողմ է ՆԱՏՕ-ին և հավատարիմ է դաշինքին»,-հայտարարել է նախագահ «Թրամփի անունից» Փենսն իր առաջին միջազգային հանդիպմանը, գրում է ՌԲԿ-ն Bloomberg-ի վրա հղումով:

Փենսը նշել է նաև, որ ԱՄՆ-ն կպահանջի Ռուսաստանից հետևել Մինսկի համաձայնագրերին, որոնք ստորագրվել են 2015-ին: «ԱՄՆ-ն կշարունակի պատասխանատվության կանչել Ռուսաստանին, նույնիսկ եթե մենք շփման նոր եզրերի որոնման մեջ ենք` գիտեք, որ Թրամփը հավատում է, որ այդպիսի եզրեր կան»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Փենսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ՆԱՏՕ-ի նոր ուժերի ծավալման ծրագիրը Արևելյան Եվրոպայում` պայքարելով «աշխարհի սահմանները բռնի վերանայելու» Ռուսաստանի ձգտման դեմ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության կենտրոնակայանում ունեցած ելույթում հայտարարել էր, որ սատարում է ՆԱՏՕ-ին, սակայն խնդրում է, որ դաշինքի երկրները «լիարժեք ու պատշաճ ֆինանսական ավանդ ունենան»:

Նախընտրական շրջանում Թրամփը շատ է քննադատել ՆԱՏՕ-ն` կոչելով այն «հնացած կառույց»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---