Նաղդալյանը՝ Բուլղարիայի պատվիրակությանը. ԼՂ-ն զարգացող ու ժողովրդավարական պետություն է18 փետրվարի 2017 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը զարգացող ու ժողովրդավարական արժեքներ կրող պետություն է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ Բուլղարիայի խորհրդարանի նախկին անդամ, «Ազգային ճակատ» միավորման նախագահ Վալերի Սիմեոնովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանն ու Բուլղարիան եղբայրական երկրներ են, ունեն պատմամշակութային սերտ կապեր եւ ընդհանրություններ: Նաղդալյանն անդրադարձել է երկու երկրի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակին եւ կարեւորել մասնավորապես խորհրդարանական հարթակում կապերի առավել խորացումն ու զարգացումը: Նաղդալյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, կատարված քայլերը եւ այս հարցում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը: Նա ընդգծել է, որ ԼՂ ժողովուրդը ցանկանում է ապրել ազատ ու անկախ երկրում եւ հավելել, որ Լեռնային Ղարաբաղը զարգացող ու ժողովրդավարական արժեքներ կրող պետություն է: ԱԺ նախագահի տեղակալը խոսել է նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին եւ ներկայացրել մանրամասներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի խորհրդարանին եւ հատկապես Վալերի Սիմեոնովին այս հարցում գործադրած ջանքերի համար: Նաղդալյանն ընդգծել է, որ առաջադեմ մարդկությունը պետք է պայքարի եւ քայլեր ձեռնարկի, որպեսզի աշխարհում այլեւս նման ողբերգություններ չկրկնվեն: Վալերի Սիմեոնովն իր հերթին ընդգծել է, որ պատմական տարբեր ժամանակներում հայ եւ բուլղարացի ժողովուրդները բարեկամներ են եղել: Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին՝ պարոն Սիմեոնովը նշել է, որ իրենք հասկանում են խնդրի էությունը եւ իրենց հնարավորության սահմաններում պատրաստ են օգտակար լինել եղբայր հայ ժողովրդին: Կողմերը կարեւորել են միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում միմյանց աջակցելը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |