Ավստրալիայում թեթև շարժիչով օդանավը բախվել է առևտրի կենտրոնին. Կա 5 զոհ![]() 21 փետրվարի 2017 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի Մելբուրն քաղաքում թեթև շարժիչով օդանավը բախվել է առևտրի կենտրոնի տանիքին, ինչը դարձել է 5 մարդու մահվան պատճառ, հայտնում է AFP-ը: Նախնական վարկածի համաձայն, միջադեպի պատճառը Beechcraft օդանավի շարժիչի անսարքությունն է եղել: Իրավապահները մանրամասնել են, որ օդանավում եղել է 5 մարդ, որոնցից ոչ մեկին չի հաջողվել փրկվել: Ականատեսների փոխանցմամբ, որ բախվելուց անմիջապես հետո օդանավը պայթել է: Այդ է վկայում նաև սև ծխի սյունը, որը բարձրացել է ընկած օդանավից: Նշվում է նաև, որ բեկորներ են ընկած նաև հարակից մայրուղու վրա: Աղբյուրը մանրամասնում է, որ բախումը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի բացվելուց 1 ժամ առաջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |