ՌԴ էներգետիկայի նախարար. ՌԴ-Վրաստան-ՀՀ-Իրան էներգամիջանցքի ՏՏՀ-ն պատրաստ կլինի 2017-ի 2-րդ կեսին

ՌԴ էներգետիկայի նախարար. ՌԴ-Վրաստան-ՀՀ-Իրան էներգամիջանցքի ՏՏՀ-ն պատրաստ կլինի 2017-ի 2-րդ կեսին

PanARMENIAN.Net - ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան «Հյուսիս-Հարավ» էներգամիջանցքի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2017-ի երկրորդ կիսամյակում: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Իրանի էներգետիկայի նախարարի հետ 2 էներգամիջանցք ենք քննարկել, որից մեկը ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրանն է: Հիմա մշակվում է տեխնիկատնտեսական հիմնավորումը: Այն պատրաստ կլինի 2017-ի երկրորդ կեսին»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Երկրորդի մասով, որը վերաբերում է Ադրբեջանին, պայմանավորվել ենք, որ մարտի կեսին մասնագետները կհանդիպեն և կքննարկեն նախագծի իրականացումը, տեխնիկական առաջադրանքը ՏՏՀ մշակման համար»,-ասել է նա:

Մինչև 1,2 ԳՎտ ընդհանուր թողունակությամբ «Հյուսիս-Հարավ» նախագծի մշակումը սկսվել էր 2015-ի դեկտեմբերին: 2016-ի սկզբին Երևանում 4 երկրի էներգետիկայի նախարարները ստորագրեցին նախագծի «ճանապարհային քարտեզը», որով նախատեսվում էր համատեղ ՏՏՀ մշակում, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց էլեկտրաէներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ: Նախագծի ՏՏՀ մշակման և նախագծի իրականացման հետագա միջոցառումների մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016-ի սեպտեմբերին Բաթումում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---