Լոս Անջելեսի ցուցահանդեսում ՀՀ-ից ու Արցախից զբոսաշրջային 10 ընկերություն է ներկայացված

Լոս Անջելեսի ցուցահանդեսում ՀՀ-ից ու Արցախից  զբոսաշրջային 10 ընկերություն է ներկայացված

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանն ու Արցախը մասնակցել են Լոս Անջելեսի՝ «Ճամփորդություններ և արկածներ» ցուցահանդեսին, որը համարվում է ԱՄՆ-ում զբոսաշրջային ոլորտի խոշորագույն միջոցառումը։

Աշխարհի լավագույն հանգստավայրերն ու տուրիստական փաթեթները ներկայացնելու համար այս ցուցահնդեսին ամեն տարի մասնակցում են տասնյակ երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։

Հայկական տաղավարում 2017-ին ներկայացված է 10 ընկերություն՝ Հայաստանից և Արցախից: Ցուցահանդեսի այցելուներին ցուցադրվեցին հայկական քաղցրավենիք, չրեր խմիչքներ, ոսկերչական աշխատանքներ և հայկական երկու հանրապետություններին վերաբերող զբոսաշրջային փաթեթներ:

ԱՄՆ հայկական տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներն արձանագրել են, որ նախորդ տարիների մասնակցությունից հետո ավելացել է Հայաստան և Արցախ մեկնելու նպատակով իրենց դիմող օտարերկրյա քաղաքացիների թիվը:

Ցուցահանդեսի ընթացքում Վարդան և Սիրանույշ Գևորգյաններ պարային համույթը ներկայացել է հայկական կատարումներով:

Ցուցահանդեսին մասնակցում էր նաև Հայ-ամերիկյան գործարար խորհուրդը։ Հայաստանյան ընկերությունների մասնակցությունը համակարգել է ՀՀ կառավարության Միջազգային գործարար կապերի խորհուրդը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---