Մարզիկ. Պատանի մարմնամարզիկները պայքարելու են օլիմպիական վարկանիշի համար

Մարզիկ. Պատանի մարմնամարզիկները պայքարելու են օլիմպիական վարկանիշի համար

PanARMENIAN.Net - 2018թ. Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատանի մարմնամարզիկները կպայքարեն երրորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշի համար: Այս մասին հայտնել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Մենք ունենք խոստումնալից հեռանկարով մի քանի պատանիներ: Եվրոպայի 2018 թվականի առաջնությունը կընթանա միաժամանակ և մեծահասակների և երիտասարդների շրջանում: Կփորձենք ձեռք բերել Բուենոս-Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ: Դրա համար անհրաժեշտ է ընդգրկվել բազմամարտի 16 լավագույն մարզիկի ցանկում:

Եթե աշնանը նախատեսվող Թբիլիսիի հավաքը ստացվի, անպայման կհրավիրենք պատանի մարմնամարզիկների»,-ասել է մարզիչը, մեջբերում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Սերոբյանի խոսքով, մարտի 2-4-ը Երևանում կանցկացվի սպորտային մարզմնամարզության Հայաստանի առաջնությունը: Առաջնության արդյունքներով կձևավորվի ազգային հավաքականը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Գլխավոր թիմն այժմ մարզվում է Երևանում, իսկ մարտի 9-20-ը մարմնամարզիկները հավաքի կմեկնեն Քաթարի մայրաքաղաք Դոհա: Այնուհետև, մարտի 20-25-ը հայ մարմնամարզիկները նույն տեղում կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը: Հավաքականի կազմում կլինեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը:

«Հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին Մոնրեալում տեղի կունենա աշխարհի առաջնությունը: Դեռևս հայտնի չէ` թիմային պայքարին կմասնակցենք, թե ոչ: Դա կախված է մի քանի գործոններից»,- տեղեկացրել է մարզիչը:

Եվրոպայի անհատական առաջնությունը կկայանա ապրիլի 14-25-ը Բուխարեստում: Այնտեղ թիմին կմիանա ևս երկու մարմնամարզիկ, ամենայն հավանականությամբ Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---