Օլանդ. Քրդերն առանցքային դեր են ունեցել Մոսուլի ազատագրման առաջին փուլում

Օլանդ. Քրդերն առանցքային դեր են ունեցել Մոսուլի ազատագրման առաջին փուլում

PanARMENIAN.Net - Քրդական կազմավորումներն առանցքային դերակատարություն են ունեցել իրաքյան Մոսուլը գրոհելու առաջին փուլում: Այդպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպման ավարտին:

«Քրդերի փեշմերգա ջոկատներն առանցքային դերակատարություն են ունեցել: Հիմա Մոսուլի ազատագրման հաջորդ փուլն է սկսվում և այդ խնդիրը պետք է կատարեն Իրաքի կառավարական զորքերը»,-ասել է Օլանդը, գրում է ՏԱՍՍ-ը:

Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարեց ԻՊ գրոհայիններից արևմտյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Մարտական գործողություններին մասնակցում է Իրաքի բանակի 9-րդ զրահատանկային դիվիզիան, ՆԳՆ արագ արձագանքման ստորաբաժանումները և «Ալ Հաշդ աշ Շահաբի» շիա աշխարհազորի մի մասը:

Արևելյան Մոսուլն ամբողջությամբ ազատագրվել է իրաքցի զինվորականների և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի համատեղ ջանքերով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---