Հունաստանի ԱԳՆ. Անկարան պետք է զերծ մնա նոր սադրանքներից22 փետրվարի 2017 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը հայտարարել է, որ Թուրքիայի վերջին սադրանքներն Էգեյան ծովում միջազգային իրավունքի լուրջ խախտում են և զգուշացրել է Անկարային «կոշտ պատասխանի» մասին: Թուրքիան «ընդհուպ մոտեցավ կարմիր գծին» հունա-թուրքական հարաբերություններում, երբ փետրվարի 17-ին թուրքական նավը մոտեցավ հունական Ֆարմակոնիսի կղզուն և կրակ բացեց: Այդ մասին Կոտզիասը հայտարարել է Skai հեռուստաալիքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Թուրքիայում ոմանք կարծում են, որ Հունաստանը կարող է դառնալ Սիրիայի ու Իրաքի պես: Այն, ինչ տեղի է ունեցել Ֆարմակոնիսիում, խաղ չէ: Դա միջազգային իրավունքի լուրջ խախտում է, ես կարծում եմ, որ նրանք պետք է իմանան, որ մենք միշտ չենք լինի համբերատար ու մեր պատասխանը շատ ավելի կոշտ կլինի»,-ասել է Կոտզիասը: Ըստ նրա, Հունաստանը տեղեկացրել է խախտումների մասին բոլոր միջազգային կազմակերպություններին և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը Թուրքիայի կողմից Հունաստանի տարածքային ջրերը խախտելու մասին: «Ուզում եմ շեշտել, որ դրանք միակ գործիքները չեն: Մենք ոչ ավերված Սիրիան ենք, ոչ էլ Իրաքը: Թուրքիան սխալվում է՝ կարծելով, որ քանի որ ճգնաժամ է, Հունաստանը չի կարող պաշտպանել իր անվտանգությունը»: Հունաստանի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ զորավարժությունների ժամանակ Թուրքիայի ՌԾՈւ մոտորանավակը փետրվարի 17-ի առավոտյան մտել է Հունաստանի տարածքային ջրերը Ֆարմակոնիսի կղզու մոտ և կրակ է բացել փոքր տրամաչափի հրանոթներից արևելյան ուղղությամբ: Հունաստանի մերձափնյա պահպանության ուժերի զգուշացումից հետո, թուրքական նավը հեռացել է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» |