ԵՏՄ դատարան. Բելառուսն ամբողջ ծավալով չի կատարում ԵՏՄ մասին պայմանագիրը

ԵՏՄ դատարան. Բելառուսն ամբողջ ծավալով չի կատարում ԵՏՄ մասին պայմանագիրը

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) դատարանը որոշել է, որ Բելառուսն ամբողջ ծավալով չի կատարում ԵՏՄ մասին պայմանագրի դրույթներն ապրանքների ազատ տեղաշարժի և Մաքսային միության գործառույթների մասով: Այդ մասին ասվում է դատարանի որոշման մեջ:

Դատարանի քարտուղարությունը չի մեկնաբանում որոշման մանրամասները և չի հստակեցնում, թե ինչ ֆինանսական հետևանքներ կունենա բելառուսական կողմի համար: Բելառուսի ներկայացուցիչները ևս ձեռնպահ են մնում մեկնաբանություններից:

ԵՏՄ դատարանում դատավարության համար առիթ է հանդիսացել ՌԴ արդարադատության նախարարության դիմումը:

Ըստ նախարարության, 2014-ին և2015-ի սկզբին Բելառուսի մաքսային մարմինները չհիմնավորված որոշումներ են կայացրել՝ ՌԴ տնտեսվարող սուբյեկտներին պատկանող կենցաղային տեխնիկայի վրա արգելանք դնելու և իրացնելու վերաբերյալ: Տեխնիկան ավտոտրանսպորտով տեղափոխվում էր Կալինինգրադի շրջանից ՌԴ այլ շրջաններ: Ռուսական կողմը պահանջել էր դատարանից ֆիքսել, որ Բելառուսը չի կատարում պայմանագրի դրույթները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---