ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով ՀՀ կարող են ժամանել միայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով

ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով ՀՀ կարող են ժամանել միայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով

PanARMENIAN.Net - ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով ՀՀ կարող են ժամանել միայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պարզաբանելով, թե ինչպես է գործում ներքին անձնագրերով Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան:

«Ներքին անձնագրերով Հայաստան կարող են մուտք գործել միայն Ռուսաստանից ժամանող Ռուսաստանի քաղաքացիները միմիայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով»,-ասել է Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 22-ին հայտարարել է, որ ՌԴ քաղաքացիները փետրվարի 23-ից կարող են այցելել Հայաստան ներքին անձնագրերով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---