Հովհաննիսյան. Սահմանին համեմատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան

Հովհաննիսյան. Սահմանին համեմատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս պահին սահմանին համամատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան», - գրել է Հովհաննիսյանը:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

Կարդացեք նաև՝ ՀՀ ՊՆ խոսնակ. Շփման գծում իրավիճակի լարման հետևանքների պատասխանատվությունը կրելու է Բաքուն

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---