«Օսկար». Լավագույն ֆիլմը Բարի Ջենքինսի «Լուսնի լույսն» է

«Օսկար». Լավագույն ֆիլմը Բարի Ջենքինսի «Լուսնի լույսն» է

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ «Օսկար»-ը, որին աշխարհի տարբեր անկյուններում հետևում են միլիոնավոր մարդիկ: «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը», սակայն մինչև այդ սխալմամբ հաղթող է հայտարարվել է Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդը»։

«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Էմմա Սթոունը («Լա Լա Լենդ»),«Լավագույն դերասան»՝ Քեյսի Աֆլեքը («Մանչեսթերը՝ ծովի մոտ»):

«Լա Լա Լենդ»-ի ռեժիսոր Դեմիեն Շազելը հաղթել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Ֆիլմը հաղթել է նաև «Լավագույն օպերատորական աշխատանք» (օպերատոր՝ Լինուս Սանդգրեն) և «Լավագույն երգ» անվանակարգերում՝ City of Stars երգով:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մախերշալա Ալին («Լուսնի լույսը»), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Վիոլա Դևիսը («Պատնեշներ»):

«Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել «Օ'Ջեյ. պատրաստված է Ամերիկայում»-ը, որն, ի դեպ, պաշտոնապես ճանաչվել է «Օսկար»-ի պատմության մեջ ամենաերկար տևողությամբ ֆիլմը:

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» է ճանաչվել իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Շրջավաճառը»: «Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կենդանապոլիս»-ը:

«Լավագույն սցենարիստ» անվանակարգում արձանիկը շնորհվել է Բարի Ջենքինսին («Մանչեսթերը՝ ծովի մոտ»):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---