ՄԻՊ-ն ԱԺ ընտրությունները մշտադիտարկելու համար աշխատանքային խումբ է ստեղծել27 փետրվարի 2017 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ընտրությունների նախապատրաստման, անցկացման ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորությունների շրջանակում ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանությունը կազմակերպելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Խմբի առջև խնդիր է դրված մշտադիտարկման միջոցով ուսումնասիրել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները, արագ արձագանքնել, քննարկել բողոքները, տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Նրա խոսքով, խնդիր է դրված մշտապես օպերատիվ լինել դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների պաշտպանվածության առումով, նաև ապահովել համագործակցությունը տեղեկան, միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների միջև: Նա նշել է, որ խումբը կազմված է լինելու մոտ 20 հոգուց, բաժանված է լինելու ենթախմբերի՝ այցերի համար պատասխանատուներ, իրավական խորհրդատավություն տվողներ, հրապարումներ ուսումնասիրողներ: Նաև մարզերում են գործելու ենթախմբեր: Խումբն աշխատելու է շուրջօրյա հերթապահությամբ, գրում է Panorama.am-ը: «Մարդու իրավունքների պաշտպանն ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավասություն չունի, բայց եթե լինեն ահազանգեր մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, կլինեն այցեր տեղամասեր, նաև ոստիկանություն»,- պարզաբանել է Թաթոյանը: Հարցին, թե արդոք չի վախենում ճնշումներից, Թաթոյանն ասել է. «Չկա որևէ ճնշում իմ նկատմամբ այս պահին, կարծում եմ՝ չի էլ կարող լինել, չունեմ ոչ մի կաշկանդվածություն»: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |